Արցախի Հանրապետությունում օգոստոսի 18-ին կատարվել է 46 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք։
Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 31 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Ըստ աղբյուրի՝ Հանրապետությունում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10992 քաղաքացու հետազոտություն, որից 1012-ի մոտ թեստի պատասխանը դրական է եղել։