Արցախի Հանրապետությունում առատ ձյուն է տեղացել, որը որոշակի դժվարություններ է առաջացրել վարորդների համար։
Այս մասին հայտնում է Արցախի ճանապարհային ոստիկանությունը։
- Ստեփանակերտում երեք բնակելի շենքերից բաղկացած թաղամաս է կառուցվում
- Բացահայտվել է Ադրբեջանի կողմից Արցախի բնակչին լրտեսության դրդելու հերթական դեպքը․ Արցախի ԱԱԾ
«ՃՈ-ն խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և մեքենաների արագությունն ընտրել՝ հաշվի առնելով եղանակային պայմանները, ցածր տեսանելիությունն ու ճանապարհածածկույթի վիճակը։
Միաժամանակ հորդորում ենք հետիոտներին՝ ճանապարհը հատել միայն նախատեսված հետիոտնային անցումներով և չստեղծել վթարային իրավիճակ։ Արտակարգ պատահարների դեմ պայքարի լավագույն միջոցը մշտական ինքնահսկումն է և ավելորդ ինքնավստահություն չդրսևորելը։
Խստագույնս պահպանեք երթևեկության անվտանգության կարևորագույն պահանջները. դա բխում է բոլորիս շահերից», – ասված է տարածված հաղորդագրության մեջ: