Միրզոյանը ստացել է Թուրքիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավեր․ ԱԳՆ-Azat TV
Քաղաքականություն

Միրզոյանը ստացել է Թուրքիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավեր․ ԱԳՆ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանը նույնպես հրավիրվել է Անթալիայում անցկացվող դիվանագիտական ֆորումին։

Այս առումով ArmenPress-ը հարց է ուղղել արտգործնախարարություն։

Ի պատասխան ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանն ասել է, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ստացել ու շարունակում է ստանալ տարբեր միջոցառումների հրավերներ, որոնց թվում նաև Անթալիայի ֆորումին մասնակցելու հրավերը։

Նա նշել է, որ նախարարությունը համապատասխան ընթացակարգով կքննարկի վերոնշված միջոցառումներին մասնակցելու նպատակահարմարությունը և հանրությունը կտեղեկացվի կայացվելիք որոշումների մասին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ