Արցախի Հանրապետությունում սեպտեմբերի 28-ին կատարվել է 80 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք, հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 26 վարակակիր: Նրանցից 4-ի վիճակը գնահատվում է ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:
ԱՆ-ից հայտնում են, որ գրանցվել է մահվան դեպք։ 81-ամյա տղամարդը մահացել է քովիդի հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլսիգմենտար թոքաբորբ, պոլիօրգան անբավարարություն։
Ըստ աղբյուրի՝ Հանրապետությունում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13124 քաղաքացու հետազոտություն, որից 1144-ի
թեստի պատասխանը դրական է եղել։