fbpx
Արցախ

Արցախի 4 բնակավայրերում ՏԻՄ ընտրություններ են անցկացվել

Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, Արցախի 3 շրջանների 4 բնակավայրերում կայացել են ՏԻՄ ընտրություններ։ Դրանց մասնակցել է ընտրողների 59,2 տոկոսը։

Այս մասին ասվում է Արցախի ԿԸՀ-ի տարածած հայտարարության մեջ։

Նշենք, որ ընտրություններն անցկացվել են Ասկերանի Խաչմաչ և Ծաղկաշատ, Մարտակերտի Նոր Ղազանչի և Մարտունու Հերհեր բնակավայրերում։

Ընտրություններին մասնակցել է ընդհանուր 440 ընտրող։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ