fbpx
Տնտեսություն

Արթուր Ջավադյանը ՌԴ-ում գործընկերոջ հետ քննարկել է ԵՏՄ շրջանակում համագործակցության հարցը

Հուլիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում ընթացող միջազգային ֆինանսական 28-րդ կոնգրեսի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի և ՌԴ ԿԲ նախագահ Էլվիրա Նաբիուլլինայի առանձնազրույցը։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ ձևաչափում, ինչպես նաև ԵՏՄ ինտեգրացիոն գործողությունների շրջանակում երկու կառույցների համագործակցությանն առնչվող հարցեր։

Հանդիպմանը հաջորդել է երկու կենտրոնական բանկերի միջև ֆինանսական շուկաների վերահսկողության ոլորտում համագործակցության և տեղեկատվության փոխանակման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ