«Ուրարտուն» Facebook-ի էջում հայտնում է, որ պայմանագիր է ստորագրել Հայաստանի ազգային հավաքականի անդամ Արթուր Միրանյանի հետ։
Միրանյանի վերջին ակումբը եղել է «Փյունիկը», որի կազմում նա նախորդ մրցաշրջանում անցկացրել է 20 հանդիպում ու դարձել 9 գոլի հեղինակ։ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում Միրանյանը մասնակցել է 38 հանդիպման ու դարձել 12 գոլի հեղինակ․
«Ուրարտուում» Արթուր Միրանյանը հանդես կգա 22 համարի մարզաշապիկով։
https://www.facebook.com/urartufc/videos/174248834510882