«Երկրապահ կամավորականների միության» նախագահ Սասուն Միքայելյանը այսօր ՀՀ-ում տեղի ունեցող լայնածավալ զորահավաքի աշխատանքների ժամանակ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ուժային կառույցների ղեկավարների հրաժարականներին:
«ԱԱԾ պետն իմ ընկերն է, իրար հետ ճանապարհ ենք անցել, իմ ընկերն էլ մնալու է…բոլորս պետք է սթափվենք՝ բոլորս…»,-ասաց Միքայելյանը՝ մեկնաբանելով Արթուր Վանեցյանի հեռանալուն։
Հարցին՝ Վանեցյանը սպայի ուսադիրներն աղբամա՞նն է նետել, Միքայելյանն արձագանքեց. «Ես էլ եմ ուսադիր կրել, որևէ մեկն իրավունք չունի նման բան ասել»: