26-ամյա հայ կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանի և ռուսական «Տոմ» ակումբի միջև գործող պայմանագրի ժամկետն ավարտվել է ու կողմերը որոշել են այն չերկարաձգել։
Սիմոնյանը հունվարին «Նոայից» էր տեղափոխվել «Տոմ»՝ թիմի արդեն նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Կերժակովի հրավերով։
Այս մասին հայտնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը։