Դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին միջնորդությունը։
Առուշանյանը դատարանի որոշումը որակել է օբյեկտիվ։
Քաղաքապետի փաստաբանն էլ ասաց, որ դատարանը որոշեց մերժել ՔԿ վարչության պետի միջնորդությունը՝ հիմքերի բացակայության պատճառով։