Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը գրառում է կատարել Facebook-ում: Նա հայտնում է, որ այցելել է ասորի համայնքին:
«Արզնիում զրուցեցինք ասորի համայնքի մեր եղբայրների հետ և մեկ անգամ ևս փոխադարձ հավաստիացումներ արեցինք մեր ազգերի բազմադարյա եղբայրության, միասնական ճակատագրի, միմյանց դառնություններն ու բերկրանքները կիսելու և մեր հայրենիքի վերաբերյալ միևնույն զգացմունքներ ունենալու վերաբերյալ։
Փառք ազգային փոքրամասնությունների բոլոր զինվորներին, ովքեր այսօր անզիջում կանգնած են հայրենիքի պաշտպանության դիրքերում»,-ասվում է գրառման մեջ։
https://www.facebook.com/President.Parliament.AM/posts/3552411884797250

