fbpx
Աշխարհ

Ասադը հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդի հետ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Թեհրանում հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեիի հետ։ Այս մասին հայտնում է Սիրիայի առաջնորդի մամուլի գրասենյակը։

Հանդիպման ընթացքում Խամենեին շնորհավորել է Ասադին սիրիական բանակի հաղթանակների կապակցությամբ, որոնք «վճռական հարված են հասցրել տարածաշրջանում ամերիկյան և արևմտյան ծրագրերին»։ Նա նաև կոչ է արել մեծ զգուշավորություն դրսևորել, քանի որ հայտնի չէ, թե ապագայում կոալիցիան ինչ կիրագործի որպես արձագանք Ասադի հաղթանակին։

Բացի այդ, կողմերը մտադրություն են հայտնել հետագայում նույնպես դիմակայել տարածաշրջանում «արևմտյան երկրների էսկալացիոն քաղաքականությանն ու քաոս ստեղծելու փորձերին»։

Փոխանցում է shantnews.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ