fbpx
Աշխարհ

Կուբայի քաղաքացիները հավանություն են տվել նոր սահմանադրության նախագծին

Կուբայի քաղաքացիները հավանություն են տվել նոր սահմանադրության նախագծին։ Դրա մասին են վկայում փետրվարի 24-ին անցկացված հանրաքվեի արդյունքները։ Այս մասին հայտնել է երկրի ԱԳՆ հաղորդակցության հարցերով տնօրեն Յաիրա Խիմենեսը։

Ազգային ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ հիմնական օրենքի նախագծին կողմ է քվեարկել ընտրողների 73․31 տոկոսը (մոտ 6․8 մլն մարդ), դեմ է հանդես եկել ընդամենը 706․4 հազար քաղաքացի, փոխանցում է «РИА Новости»-ն։

Կուբայի բնակիչները հնարավորություն էին ստացել ծանոթանալու նոր սահմանադրության նախագծին դեռևս 2018 թվականի ամռանը, երբ 32 էջանոց գրքույկը հայտնվեց վաճառքում։

Ներկայիս սահմանադրությունն ընդունվել է 1976 թվականի փետրվարին, հանրաքվեի արդյունքներով։ Նոր սահմանադրությունը նախատեսում է նախագահի ու վարչապետի պաշտոններ, ինչպես նաև ճանաչվում է մասնավոր սեփականության իրավունքը։ Բացի այդ, համաձայն փաստաթղթի նախագծի՝ պետության ղեկավարը կարող է իշխանության ղեկին գտնվել երկու հնգամյա ժամկետից ոչ ավելի։

Կուբայական պետության գործունեության հիմնական սկզբունքներից մեկն է անվանվել սոցիալիզմի կառուցումը։ Կոմունիստական կուսակցությունը նախկինի պես կմնա հանրության ու պետության ուղղորդիչ քաղաքական ուժ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ