«Ռեալ» Մադրիդի և Իսպանիայի ֆուտբոլիստ Մարկո Ասենսիոն, կարծես, լուրջ վնասվածք է ստացել «Արսենալի» հետ խաղի ժամանակ (2-2, 11 մետրանոցներով՝ 3-2), որը անցկացվում էր ICC-ի (International Champions Cup) մրցաշարի շրջանակներում։ Այս մասին հայտնում է Sports.ru-ն։
Ասենսիոն խաղադաշտ է դուրս եկել 2-րդ խաղակեսին ու, անցկացնելով դաշտում 20 րոպե, հասցրել է դառնալ գոլի հեղինակ։ Սակայն 2-րդ կեսի ընթացքում կիսապաշտպանը ստիպված էր լքել դաշտը։
Առաջին ստուգումները ցույց են տվել, որ Ասենսիոն ստացել է ձախ ծնկի խաչաձև կապանի պատռվածք։ Նշվում է, որ ֆուտբոլիստը կարող է 8-ից 9 ամիս դաշտ դուրս չգալ։
«Մենք անհանգստացած ենք, խնդիրը ծունկն է։ Նրան միանգամից տեղափոխել են հիվանդանոց հետազտություն անցնելու համար։ Բայց իրավիճակը վատ տեսք ունի ու սա օրվա ամենավատ վերջաբանն է մեզ համար», – մեկնաբանել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը։