Լոս Անջելես իշխանությունները որոշում են ընդունել, որ 2022 թվականից նահանգի 12 տարեկանից բարձր աշակերտները պետք է պարտադիր պատվաստվեն։
Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը։
Նշվում է, որ որոշ ծնողներ դեմ են այս որոշմանը ու դուրս են եկել բողոքի ակցիաների։ Նրանք ասում են, որ ծնողը պետք է ինքը որոշի՝ պատվաստել իր երեխային, թե՝ ոչ։
Նրանք նշել են, որ արդյունքի չհասնելու դեպքում պատրաստ են երեխաների ուսումը տանը կազմակերպել։
ԱՄՆ-ի հայազգի բժիշկ Գայանե Գալուստանյանը վստահ պնդել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի միակ միջոցը պատվաստումն է ու ցավով հայտնել, որ վերջին ժամանակներս երեխաների շրջանում հիվանդացության դեպքերի թիվն աճել է։