Աշխարհահռչակ դաշնակահար Հայու Ջանը հանդես կգա Հայաստանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ամենադիտվածներ

evro

2019 թվականի հոկտեմբերի 3-ին, ժամը 19:30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) և հանրահայտ դաշնակահար Հայու Ջանի (Չինաստան) համերգը:

Հայու Ջանը երեկոյի ընթացքում հանդես կգա որպես դիրիժոր և դաշնակահար:

Կներկայացվեն Շոպենի, Մոցարտի, Մենդելսոնի ստեղծագործությունները:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։

Ստորև կարող եք ունկնդրել «Հունգարական Ռապսոդիա» ստեղծագործությունը Ջանի կատարմամբ։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ