Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեսանդրո Դել Պիերոն պատմել է, թե ինչպես է բարեգործություն կատարել իր 4 գործընկերների հետ։
«Ես շատ ուրախ և հպարտ եմ տեղեկացնելու ձեզ, որ 2006 թվականի Աշխարհի գավաթի խաղարկությունում չեմպիոն դարձած իմ գործընկերների հետ միասին, և շնորհիվ ձեր ունեցած ներդրման, մենք չորս շտապօգնության մեքենա ենք գնել և նվիրել Իտալիայի Կարմիր խաչին:
Դրանք գերժամանակակից, նոր տեխնիկայով հագեցած մեքենաներ են, իսկ համաճարակից հետո դրանք կարող են օգտագործվել նաև նորմալ ռեժիմով:
4-ը՝ դա Իտալիայի հավաքականի տիտղոսների քանակն է աշխարհի առաջնություններում», – Instagram-ի իր էջում գրել է Դել Պիերոն: