Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի Facebook-յան պաշտոնական էջը գրում է․
«Ռուսաստանի Ուլան-Ուդե քաղաքում կայանալիք բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությանը կմասնակցի Հայաստանի 3 ներկայացուցիչ:
Մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, 54 կգ քաշային Անահիտ Հարոյաննն ու 69 կգ քաշային Անի Հովսեփյանը:
Վաղը՝ հոկտեմբերի 3-ին, մրցումային առաջին օրն է»: