Ուսուցիչ Վահրամ Թոքմաջյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Երգչուհի Շերը, մեր մայլի Սուսան ծյոծան, պաստոր Վահեն, նույնիսկ մրգավանցի Դինուլիկը կարող են հպարտանալ առաջին քրիստոնյա ազգ լինելու հանգամանքով ու մի հատ էլ քրֆել աշխարհին, որ անամոթները չեն պաշտպանում մեզ։
Բայց երբ դա դրվում է պետական մտածողության ու մատուցման հիմքում, ի՞նչ եք կարծում, որ դասարանի կրթական որակներ են պետք։ Երրո՞րդ, թե չորրո՞րդ։ Ի՞նչ եք ուզում ասել, որ մենք ինչ–որ էնդեմիկ տեսակ ենք, որին պետք է վերաբերվել որպես թանգարանային նմու՞շ։
Միթե՞ էնքան կարճամիտ ու դատարկաբան եք, որ չհասկացաք․ աշխարհին հետաքրքիր չէ ո՛չ Տիգրան Մեծը, ո՛չ էլ առաջին քրիստոնյա ազգ լինելը»։
https://www.facebook.com/vahram.toqmajyan/posts/1887004181439325?__cft__%5B0%5D=AZUJ-nqo2dUdncXuUaVNfH67yB51qh_pX2Rt1JaxpAa-ulb_haKNW7sYMUxpk8QfMt3hw0NkO8NBHAZjb0aVX4pyGCIvwDIPli-SIANXVbOKTCVP7lpxdEnUsPBGZXMrtac&__tn__=%2CO%2CP-R

