Աշխատանք սկսելը չի նշանակում գրասենյակ գնալ․ Սամվել Գևորգյան

Ամենադիտվածներ

Աշխատանք սկսելը չի նշանակում գրասենյակ գնալ․ Սամվել Գևորգյան

Բիզնեսմեն, «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գրքի հեղինակ Սամվել Գևորգյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Քանի որ միշտ կողմնակից եմ եղել աշխատանքային տարին հունվարի 3-ից սկսելուն, այս տարի այդպես էլ անում եմ: Աշխատանք սկսելը չի նշանակում գրասենյակ գնալ, ժողովներ անել, հանդիպումներ ունենալ:

Մինչև հունվարի 7-ը իդեալական ժամանակ է այդ ամենից զերծ մնալ ու մտածել, խորհել, պլանավորել 2020թ.-ը:

Առաջին հետևությունը, որ արել եմ նախորդ տարիների փորձի հիմնա վրա, որ ինչ-ինչ պատճառնելոր բիզնեսի հիմնադիրները այնքան են խորանում օպերացիոն գործունեության մեջ, որ ժամանակ չեն ունենում աճեցնել, զարգացնել, առաջ տանել բիզնեսը: Պատճառները տարբեր են. լոկալ – մասնագետ չկա, մոտիվացիա չկա, գործ անող չկա, բա որ ես չանեմ, ով անի և այլն և այլն, և գլոբալ – առանց ինձ բիզնեսը կմեռնի:

Սակայն, փաստ է, եթե սեփականատերը խրված է օպերացիոն մակարդակի առաջադրանքների մեջ, ապա բիզնեսը չի կարող աճել, մեծանանալ, տարածվել… Եթե բիզնեսի հիմնադրի to-do ցանկը օպերացիոն աշխատանքներ են, այսօրվա, այս շաբաթվա, ապա, ինչպես ասում են «վերջը մոտ է»: Այն պետք է որակապես այլ ցանկ լինի, միջին և երկար ժամկետային, ռազմավարական, նոր պրուդուկտներ, նոր գաղափարներ, նորթուրքինգ… Այն պետք է ապահովի անձնակազմի to-do օպերացիոն աշխատանքների ցանկը:

2020թ. առաջին գործերից է լինելու օպերացիոնից զբաղվածությունից ռազմավարական պլանավորման անցումային շրջանի ապահովումը այդպիսի սեփականատերերի, բիզնեսի հիմնադիրների և բարձրագույն ղեկավարության համար:

Այնպես որ, արժե աշխատանքային տարին սկսել այսօր` գոնե մտովի պլանավորելու, թե ինչպես իրեն պետք է դիրքավորի բիզնեսի սեփականատերը 2020թ.-ին: Պահել այն ինչ կա թե՞ կրկնապատկել, եռապատկել և ինչու չէ հնգապատկել, այն ինչ ունես»:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ