Աշխարհում COVID-19 է ախտորոշվել ավելի քան 9 մլն հիվանդի մոտ

Worldometers վիճակագրական կայքը հայտնում է, որ կորոնավիրուսի պանդեմիայի սկզբից ի վեր ամբողջ աշխարհում COVID-19 է ախտորոշվել ավելի քան 9 մլն հիվանդի մոտ:

Կորոնավիրուսի ախտորոշման դեպքերի քանակով աշխարհում առաջին տեղում ԱՄՆ-ն է՝ 2. 356 .657: Երկրորդ տեղում Բրազիլիան է՝ ավելի քան 1 մլն հիվանդ, երրորդ տեղում էլ Ռուսաստանն է՝ 584 680 մարդ:

Ամենաշատ առողջացածները գրանցված են ԱՄՆ-ում (980 355), Բրազիլիայում (579 226) և Ռուսաստանում (339 711):

COVID-19-ից մահացության ամենաշատ դեպքերն արձանագրվել են ԱՄՆ-ում (112 247), Բրազիլիայում (50 659) ու Մեծ Բրիտանիայում (42 632):

Նախօրեին 143 երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 130 382 նոր դեպք, ամենից շատ՝ ԱՄՆ-ում (26 079), Բրազիլիայում (16 851) ու Հնդկաստանում (15 183):

Մեկ օրվա ընթացքում մահացել է 3 338 պացիենտ: Մահացության ամենամեծ դեպքերը Բրազիլիայում են (601), Հնդկաստանում (426) և Մեքսիկայում (387):

 

Ամենաթարմ