Ամերիկյան Ջոնս Հոփկինսի համալսարանի կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ սեպտեմբերի 21-ի դրությամբ՝ աշխարհում կորոնավիրուսային վարակի ախտորոշված դեպքերի թիվը 229,081,792 է։
4,700,015 մարդ մահացել է COVID-19- ի հետևանքների պատճառով: Հիվանդության ավելի քան 20 միլիոն դեպք է գրանցվել ԱՄՆ -ում, Հնդկաստանում և Բրազիլիայում:
Միացյալ Նահանգները շարունակում է մնալ առաջատարը վարակվածների և մահացածների թվով. Այնտեղ COVID-19-ով վարակվել է 42,287,755 մարդ , մահացել՝ 676,59 հիվանդ: Ավելի քան 32,6 միլիոն ամերիկացիներ ապաքինվել են:
Հնդկաստանում COVID-19-ի հաստատված դեպքերի թիվը հասել է 33,504,534-ի: 445,416 մարդ մահացել է, իսկ ավելի քան 32,7 մլն հիվանդ ապաքինվել:
Բրազիլիայում գրանցվել է 21,247,667 դեպք: 590,955 հիվանդ մահացել է, ավելի քան 20,2 միլիոնը ՝ ապաքինվել:
Միացյալ Նահանգներում կորոնավիրուսային բարդություններից մահացածների թիվը հասել է 676,059 մարդու: