Աշխարհի ամենահարուստ մարդը` Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, չորեքշաբթի 6.8 միլիարդ դոլար է կորցրել, իսկ աշխարհի թոփ 10 միլիարդատերերի ընդհանուր կարողությունը համաշխարհային ֆոնդային բորսաների փլուզման արդյունքում մեկ օրում կրճատվել է 37.36 միլիարդ դոլարով, վկայում է Bloomberg միլիարդատերերի ինդեքսը ( BBI), որը հաշվարկվում է Bloomberg գործակալության կողմից:
Հայտնենք, որ ծանր վնասներ են կրել նաև Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը և Tesla-ի եւ SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը` համապատասխանաբար 5.75 մլրդ և 4.24 մլրդ դոլար:
Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից: