ATP-ի փետրվարի 3-ին թարմացրել է վարկանիշային աղյուսակը։ Australian Open-2020-ի չեմպիոն, սերբ Նովակ Ջոկովիչը բարձրացել է առաջին հորիզոնական:
Australian Open-ի ֆինալիստ, ավստրիացի Դոմինիկ Տիմը դարձել է աշխարհի չորրորդ ռակետը, ֆրանսիացի Գաել Մոնֆիսը՝ 9րդ, իսկ բելգիացի Դավիդ Գոֆենը՝ 10-րդ:
Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը պահպանել է դիրքերն ու զբաղեցնում է վարկանիշային աղյուսակի 17-րդ հորիզոնականը:
ATP վարկանիշ. փետրվարի 3
1 (2). Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 9720
2 (1). Ռաֆայել Նադալ (Իսպանիա)՝ 9395
3 (3). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա)՝ 7130
4 (5). Դոմինիկ Տիմ (Ավստրիա)՝ 7045
5 (4). Դանիլ Մեդվեդև (Ռուսաստան)՝ 5960
6 (6). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան)՝ 4745
7 (7). Ալեքսանդր Զվերև (Գերմանիա)՝ 3885
8 (8). Մաթեո Բերետինի (Իտալիա)՝ 2905
9 (10). Գաել Մոնֆիս (Ֆրանսիա)՝ 2700
10 (11). Դավիդ Գոֆեն (Բելգիա)՝ 2555

