Ավելի քան 34 հազար բնակիչ է մասնակցել աշխարհի մեգապոլիսներում անցկացված հարցմանը, որի նպատակը եղել է պարզելը, թե ո՞րն է աշխարհի ամենալավ քաղաքը: Առաջին տեղում հայտնվել է Նյու Յորքը, հաղորդում է Time Out կայքը: Երկրորդ տեղում է Ավստրալիայի խոշոր քաղաքներից մեկը՝ Մելբուռնը, երրորդ տեղում է Չիկագոն: Հնգյակը եզրափակում են Լոնդոնն ու Լոս Անջելեսը:
Պարզվել է՝ Մոնրեալի, Բեռլինի, Գլազգոյի, Փարիզի և Տոկիոյի բնակիչները ևս շատ են սիրում իրենց քաղաքները:
Մոսկվան հայտնվել է 36-րդ տեղում՝ զիջելով Շանհային և առաջ անցնելով Դելիից, Սիեթլից, Սիդնեյից, Աբու Դաբիից, Հոնգկոնից, Բոստոնից, Ռիո դե Ժանյերոյից, Մարսելից և Բանգկոկից:
Տվյալները հավաքելիս հաշվի են առնվել տեղական խոհանոցը, մշակույթը, գիշերային կյանքը, քաղաքի գեղեցկությունը, տրանսպորտային մատչելիությունը, հարմարավետությունը, ու ընդհանրապես երջանկության մակարդակը: