Աշխարհի ամենատարբեր ընկերությունների կապիտալիզացիան կարող է 2,3 տրլն դոլարով նվազել կառավարությունների կողմից կլիմայական փոփոխությունների հետ կապված նորմատիվային պահանջների խստացման շնորհիվ: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի ֆինանսական նախաձեռնության Principles for Responsible Investment (PRI) կազմակերպությունը։
Կանխատեսումների համաձայն՝ առավել մեծ կորուստներ կկրեն ածխի ընկերությունները՝ 44 տոկոս, նաև նավթի ու գազի ընկերությունները՝ 31 տոկոս: Միաժամանակ շահած կլինեն այն ավտոարտադրողները, որոնք զգալի միջոցներ են ներդրել էլեկտրամոբիլների բնագավառում, ինչպես նաև էլեկտրաէներգետիկական ֆիրմաները: Նրանց կապիտալիզացիան կարող է աճել կրկնակի:
Ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանն ուղղված նորմատիվների բարձրացումը, ինչպես սպասվում է, կարագացվի կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրի պահանջների կատարման անհրաժեշտության կապակցությամբ, համաձայնագիր, որը նախատեսում է տաքացումը պահել Ցելսիուսի 1,5 կամ 2 աստիճանի նշագծի վրա, նշում են PRI-ի փաստաթղթի հեղինակները:
Այդ կազմակերպությունը ներկայացնում է այն ներդրողների շահերը, որոնք հսկողության տակ գտնվում են 86 տրիլիոն դոլարի չափով ակտիվներ:
«Մոլորակի վրա կլիմայական փոփոխությունների ավելի ու ավելի մեծ թվով վկայությունների հայտնվելը և սոցիալական ճնշման աճը կառավարություններին կարող է դրդել վճռական գործողությունների»,-նշում է «Պատասխանատու ներդրման սկզբունքների» գործադիր տնօրեն Ֆիոնա Ռեյնոլդսը՝ հավելելով, որ իրադարձությունների նման զարգացումը հսկայական սպառնալիքներ է ստեղծում ակտիվների և ավելի ընդարձակ համակարգի համար։