fbpx
Աշխարհ

Աշխարհը կարող է բախվել գլոբալ պարենային աղետի. ՄԱԿ գլխավոր քարտուղար

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի վերլուծական գրառում է կատարել, որի մեջ հայտնում է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհը կարող է բախվել գլոբալ պարենային աղետի, եթե շտապ միջոցներ չձեռնարկվեն:

Նրա խոսքով` գոյություն ունեցող պարենային համակարգերի գործառնությունը կարող է խախտվել նոր գլոբալ ռեցեսիայի և կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների պատճառով և սա սպառնալիք է աշխարհի առավել խոցելի հանրությանը սննդով ապահովելուն:

Գուտերեշը արդեն մի շաք հանձնարարականներ է տվել և կարծում է, որ անհրաժեշտ է առևտրային միջանցքները բաց պահել և ապահովել գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումների շղթայի անընդհատությունը:

Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ