ԱՀԿ-ն խոսել է աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թվի մասին

Աշխարհում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է գրեթե 3,4 միլիոն մարդ, ինչը ամենաբարձր օրական ցուցանիշն է համաճարակի ողջ ընթացքում։ Այս տվյալները չորեքշաբթի երեկոյան հրապարակել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):

Առաջին անգամ 24 ժամվա ընթացքում հայտնաբերված Covid-ի դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 3 միլիոնը։

Երեկ ԱՀԿ-ն տեղեկություն է ստացել համաճարակի սկզբից ի վեր մինչ օրս 312,173,462 վարակվածների և 5,501,000 մահվան դեպքերի մասին։ Նոր վարակների թիվն օրական ավելացել է 3 395 785-ով, մահերինը՝ 7735-ով։

Նախորդ հակառեկորդը սահմանվել էր հունվարի 6-ին, երբ 24 ժամվա ընթացքում ԱՀԿ-ն ստացել էր 2 618 130 վարակվածների մասին հաղորդում։

ԱՀԿ վիճակագրությունը հաշվի է առնում միայն պետությունների կողմից տրամադրված վարակվածների և մահացածների մասին պաշտոնապես հաստատված տեղեկությունները։

ԱՄՆ-ն ունի ԱՀԿ-ում գրանցված հաստատված դեպքերի ամենաբարձր թիվը՝ 61,332,277, որին հաջորդում են Հնդկաստանը (36,070,510), Բրազիլիան (22,558,695), Մեծ Բրիտանիան (14,732,598) և Ֆրանսիան (12,246,358):

Ամենաշատ մահերը դարձյալ ԱՄՆ-ում են՝ 833. 519, երկրորդ գիծը զբաղեցնում է Բրազիլիան (620 091), երրորդը՝ Հնդկաստանը (484 655)։ Դրան հաջորդում են Ռուսաստանը (318 432) և Մեքսիկան (300 573):

Ամենաթարմ