fbpx
Կառավարություն

Սուրեն Պապիկյանը աշխատանքային այցով կմեկնի Ավստրիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրեն Պապիկյանին, Տիգրան Մելքոնյանին և Վահե Գրիգորյանին Ավստրիայի Հանրապետություն գործուղելու մասին որոշում է ստորագրել.

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանին և Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի տեղակալ Վահե Գրիգորյանին

2020 թվականի սեպտեմբերի 21-ից 23-ը գործուղել Ավստրիայի Հանրապետություն

(Վիեննա)` Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր համաժողովի 64-րդ հերթական նստաշրջանին, ինչպես նաև համաժողովի շրջանակներում անցկացվող գիտական ֆորումին մասնակցելու նպատակով:

2. Սուրեն Պապիկյանի, Տիգրան Մելքոնյանի և Վահե Գրիգորյանի՝ Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը

ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»,-ասված է որոշման մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ