fbpx
Կառավարություն

Աշխատանքային գրքույկների հավաքագրումը շարունակվում է

Սոցիալական ապահովության ծառայության մամուլի ծառայությունից տեղեկացնում են․

«Աշխատանքային գրքույկների հավաքագրումը շարունակվում է

ՀՀ կառավարության 2016 թվականի օգոստոսի 18-ի N 882-Ն որոշմամբ աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացի աշխատանքներն ավարտելու ժամկետը 2019թ. դեկտեմբերն է:

Նշված որոշման դրույթներով աշխատանքային գրքույկների թվայնացումն իրականացվում է գործատուների հետ համագործակցությամբ (առանց վարչական պատասխանատվության ենթարկելու):

Նկատի ունենալով, որ գործընթացն անհրաժեշտ է քաղաքացիների կենսաթոշակային իրավունքի իրացման համար, Սոցիալական ապահովության ծառայությունը էլեկտրոնային նամակներով և իրազեկման տարբեր միջոցներով, պարբերաբար տեղեկացնում է չթվայնացված գրքույկները Ծառայության տարածքային բաժիններ ներկայացնելու մասին: Սակայն մեծ թվով գրքույկներ դեռևս թվայնացված չեն, իսկ գրքույկների թվայնացման աշխատանքներն առավել ծավալուն են մասնավորապես մեծ թվաքանակով աշխատող ունեցող գործատուների համար:

Այսպիսով, կրկին հիշեցվում է, որ գրքույկները թվայնացման ներկայացնելու սահմանված ժամկետի վերջին օրերին ավելորդ կուտակումներից խուսափելու նպատակով, անհրաժեշտ է գրքույկները հնարավորինս շուտ ներկայացնել Ծառայության տարածքային բաժիններ:

Ծառայության տարածքային բաժինների պատասխանատուների տվյալները տեղադրված են Ծառայության պաշտոնական կայքում (հղումը՝ http://www.ssa.am/?page_id=16760 )»:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=969782166703341&id=652428005105427&__xts__[0]=68.ARB32Qux4M5SLiyzNdaen897CwZtya5B6HTYoQw-9SUaZJtvkiTKBH9ag72wVYPxhjL-lmtN6ewzdYi2E9sKJukyyj7DPo7-xeoy1cRNOoC3w-TY5chu6gncBPpaQNBZmer5o-ZqV285kbYyObjppumj_kTWdNC5jJuJIMyihWyjs5qojFCO2Eulmv2FL5-9NMEOVndiy0ySYy0AegXwj7tMNA-NzKtCxFi8FXiBevi0atBUtKM1Nnao9CD-JogjJvjFjSrPy-zDLo9C4QCfZ7pLnWWNC4UE-sQGp-99KgoA9GcAsDjtVjMH8cP8X38y7BmHOBoDlHIKv6bqnnY&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ