Մեծ Բրիտանիայում տարբեր ժամկետներով ազատազրկման են դատպարտել Լեհաստանի քաղաքացի 5 տղամարդու և 3 կնոջ՝ մարդկանց առևտրի և փողերի լվացման համար։ Այս մասին հաղորդում է Բրիտանիայի դատախազությունը:
Մեղադրյալներն իրենց հայրենակիցներին Լեհաստանից Բիրմինհեմ են տեղափոխել՝ անվճար բնակարան ու լավ վարձատրվող աշխատանք խոստանալով: Նրանց մեջ հաճախ եղել են անտուններ և կախվածություն ունեցող մարդիկ:
Իսկ իրականում նրանց տեղավորել են նեղ տարածքով բնակարանում ու քիչ սնունդով ապահովելու: Նրանց վճարել են շաբաթական ընդամենը 10 ֆունտ սթերլինգ, ստիպել են բանջարեղեն հավաքել, ցանկապատներ կառուցել և տեսակավորել ծանրոցները:
Հետաքննությունն անդրադարձել է 88 տուժածի, սակայն բացահայտվել է խաբեության ևս 300 այլ հնարավոր զոհ:
Քննության գնահատականով՝ հանցավոր խումբը ստացել է մոտ 2,46 մլն ֆունտ սթերլինգ, որը պետք է ստանային աշխատակիցները: