մեղադրյալներ
Ղրիմի կամրջի պայթյունի գործով ութ մեղադրյալներին դատապարտել են ցմահ ազատազրկման
Դոնի Ռոստովի դատարանը Ղրիմի կամրջի պայթյունի գործով ութ մեղադրյալներին դատապարտել է ցմահ ազատազրկման՝ ահաբեկչության և պայթուցիկ նյութերի տեղափոխման մեղադրանքներով։
Ավարտվել է երեխայի առքուվաճառքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Կոտայքի մարզի բնակչուհու կողմից, բժշկական կենտրոնի հերթապահ մանկաբույժի կազմակերպմամբ, շահադիտական շարժառիթով, ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով իր նորածին երեխայի վաճառքի, խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի, ինչպես նաև՝ քաղաքացիական կացության գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հայտնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել…
Բացահայտվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպքեր
Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են առանձապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպքեր: Մասնավորապես՝ ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում պարզվել է, որ ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի Վ. Կ.-ն, ՀՀ տարածքում «MDMB-2201» կրճատ անվամբ թմրամիջոց կրող բուսական զանգվածի՝ թմրամիջոցի իրացման հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով…
Աշխատանքային ստրկության մասշտաբային դեպք է բացահայտվել Բրիտանիայում
Մեծ Բրիտանիայում տարբեր ժամկետներով ազատազրկման են դատպարտել Լեհաստանի քաղաքացի 5 տղամարդու և 3 կնոջ՝ մարդկանց առևտրի և փողերի լվացման համար։ Այս մասին հաղորդում է Բրիտանիայի դատախազությունը: Մեղադրյալներն իրենց հայրենակիցներին Լեհաստանից Բիրմինհեմ են տեղափոխել՝ անվճար բնակարան ու լավ վարձատրվող աշխատանք խոստանալով: Նրանց մեջ հաճախ եղել են անտուններ և կախվածություն ունեցող մարդիկ: Իսկ իրականում նրանց տեղավորել են…
«Դիլիջան Ազգային Պարկ»-ում ապօրինի անտառահատումների գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 20 պաշտոնատար անձ
Ապօրինի անտառահատումների և այս ոլորտում անտառների պահպանության համար պատասխանատվություն կրող պաշտոնատար անձանց ներգրավմամբ կատարվող կոռուպցիոն հանցավոր մեխանիզմներն արմատախիլ անելու, նման հանցագործություններ կատարած անձանց արարքներին համարժեք քրեաիրավական գնահատականներ տալու և պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ իրավապահ մարմինների համագործակցված և արդյունավետ պայքարը շարունակվում է: Մասնավորապես «Դիլիջան Ազգային Պարկ»-ի տարածքում ապօրինի անտառահատումների բազմաթիվ դեպքերի բացահայտման արդյունքում բավարար ապացույցների հիման…
Մարտի 1-ի գործով մյուս մեղադրյալների պաշտպաններն այսօրվա նիստի վերաբերյալ ծանուցում չեն ստացել. «Փաստինֆո»
Այսօր՝ մարտի 13-ին, Երևանի ընդհանուր իրավասության Նոր Նորքի դատարանում քննարկվելու է «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու հարցը։ «Փաստինֆո»-ն կապ հաստատեց գործով մյուս մեղադրյալների պաշտպանների հետ՝ ճշտելու՝ արդյո՞ք նրանք ծանուցում ստացել են նիստի վերաբերյալ և մասնակցելու են նիստին թե ոչ։ Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի պաշտպան…
Կիմ Չեն Ընի եղբոր սպանության գործով երկրորդ մեղադրյալն ազատվել է
Կիմ Չեն Ընի ավագ եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանության գործով դատապարտված վիետնամուհի Դոան Թհի Հուոնգը ազատվել է՝ բանտում անցկացնելով 2,5 տարուց քիչ պակաս: Այս մասին հայտնել են Վիետնամի իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչները: Ավելի վաղ սպանության մեղադրանքը վերաորակվել էր «վտանգավոր միջոցով» մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքի: Ընթացիկ տարվա ապրիլին դատարանը նրան դատապարտել էր 3 տարի 4 ամիս ժամկետով…
Դինքի գործով 2 հոգի ազատ է արձակվել
«Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր, մտավորական Հրանտ Դինքի սպասնության գործով ձերբակալված 2 մեղադրյալներ այսօր դատարանի որոշմամբ ազատ են արձակվել: Ստամբուլի 14-րդ Ծանր հանցագործությունների դատարանը ազատ արձակելու որոշում է կայացրել լրագրող Էրջան Գյունի և ոստիկանության նախկին ծառայակից Մուհարրեմ Դեմիրքալեի նկատմամբ: Դինքի սպանության գործով են անցնում թուրք իմամ, գրող, կրոնական ուսուցիչ և քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, նախկին…








