fbpx
Կառավարություն

Աշխատանքից ազատվել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը

ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը մարտի 28-ի երեկոյան աշխատանքից ազատել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանին: Այս մասին հայտնում են թատրոնի լրատվական ծառայությունից։

Նախարարի պարտականությունները կատարողի օգնական Սահականուշ Պողոսյանը հայտնել է, որ աշխատանքից ազատելու պատճառի մասին կտեղեկացնեն մեկ ժամ հետո:

Ի դեպ, այսօր կկայանա նաև Ազգային օպերային թատրոնում աշխարհահռչակ «ՍԱՆՇԱ գրուպի» կողմից թատրոնին նվիրվելիք թանկարժեք բալետային հանդերձանքի և անհրաժեշտ պարագաների հանձնման արարողությունը, որի ժամանակ հնարավոր է իր ազատման պատճառներին անդրադառնա Կոնստանտին Օրբելյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ