Աշխատանքից ազատվել է Պետդեպարտամենտի քաղաքական ծրագրման բաժնի ղեկավար Քայրն Սքինները։ Այս մասին հաղորդում է Politico-ն:
Նման քայլի պատճառ է հանդիսացել ենթակաների համար Սքինների աշխատանքի վիրավորական ոճը: Սքինները ոչ միայն անթույլատրելի արտահայտություններ է արել աշխատակիցների հասցեին, այլ նաև հաշվեհարդար է տեսել նրանց հետ, որոնք համարձակվել են հակաճառել նրան:
Մի շարք աշխատակիցների Սքինները սպառնացել է աշխատանքից ազատումով:
Այդ պաշտոնը նա զբաղեցնում էր 2018թ. սեպտեմբերի 1-ից: Պետդեպարտամենտում նա աշխատանքի է անցել Փիթսբուրգի Քարնեգի-Մելլոնի համալսարանում աշխատանքից հետո, որտեղ նա ղեկավարում էր գիտական կենտրոններ և հետազոտական ծրագրեր: