fbpx
Աշխարհ

Աշխատանքից հեռացվել է Rustavi 2-ի՝ Պուտինին վիրավորած հաղորդավարը

Rustavi 2 հեռուստաընկերության տնօրեն Պաատա Սալիան հայտարարել է հեռուստաալիքի լրատվական ծառայության ղեկավար Նոդար Մելաձեին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին վիրավորած հայտնի սկանդալային հաղորդավար Գեորգի Գաբունիային աշխատանքից ազատելու մասին։ Այս մասին հաղորդում է Sputnik-ի վրացական ծառայությունտ։

Որպես պատճառ նա նշել է շահերի բախումը:

«Ես հաստատում եմ, որ Նոդար Մելաձեի հետ կազատվի մի քանի մարդ: Նոդար Մելաձեի և այն մարդկանց վերաբերյալ, որոնք ունեն շահերի բախում և որոնք այժմ արձակուրդում են, նրանց վերադարձից հետո համապատասխան որոշում կընդունվի»,-ասուլիսին ասել է Սալիան:

Նա հասկացրել է, որ կհեռացվեն այլ առաջատար լրագրողներ, այդ թվում Էկա Կվեսիտաձեն, որը հայտարարել է Rustavi 2 նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի հետ նոր հեռուստաալքիի ստեղծման մասին, Նանուկա Ժորժոլիանին և հայտնի սկանդալային հաղորդավար Գեորգի Գաբունիան:

«Դա զուտ շահերևի բախում է: Չի կարելի, որ մարդը, որն աշխատում է այդ ալիքում, ցանկանա սեփականատիրոջ փոփոխություն և դրա համար ջանք չխնայի: Հետևաբար մենք կարծում ենք, որ այդ մարդիկ չեն կարող աշխատել ալիքում: Համապատասխան որոշում է ընդունվել այն մարդկանց կապակցությամբ, որոնք այժմ արձակուրդում են և արձակուրդի ընթացքում մեր կարծիքով անում են անպատասխանատու հայտարարություններ այն մասին, որ իբրև թե մասնակցում են նոր հեռուստաալիքի ստեղծմանը, ինչը ուղղակիորեն արգելված է մեր աշխատանքային պայմանագրով», – ասել է Սալիան:

Որոշումն ընդունվել է, քանի որ այդ մարդկանց չի հետաքրքրում Rustavi 2-ը, նրանց հետաքրքրում է միայն այն, որ ալիքը ղեկավարի կոնկրետ մարդ՝ Միխայիլ Սաակաշվիլին, թեև նա պաշտոնապես ալիքի սեփականատերը չի եղել, պարզաբանել է Սալիան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ