Փաստաբան Ալեքսանդր Կոչուբարը հայտնում է, որ ԱԱԾ միջնորդություն է ներկայացրել Աշոտ Փաշինյանին որպես վկա հարցաքննելու վերաբերյալ:
«Սարսափելի է, ուղղակի սարսափելի․․․
Հողերի հանձնման գիշերը ՀՀ կառավարությունում և ԱԺ-ում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով պաշտպանական կողմը ձեռք է բերել փաստական տվյալների անհրաժեշտ հավաքակազմ, որ այդ օրը ցուցարարների ուղորդումը դեպի օդանավակայան և ՀՀ ԱԺ եղել է նախապես պայմանավորված և սադրված։ Նշված զանգվածային անկարգությունները եղել են ՀՀ իշխանության բարձրագույն մարմինների կողմից կազմակերպված և սադրված։ Այս առթիվ ՀՀ ԱԱԾ միջնորդություն եմ ներկայացրել Աշոտ Նիկոլի Փաշինյանին որպես վկա հարցաքննելու վերաբերյալ։ Կարծում եմ Աշոտը հետաքրքիր ասելիքներ ունի ԱԱԾ-ին։ Աշոտ Փաշինյանից հետո կներկայացնենք այլ միջնորդություններ զանգվածային անկարգությունները կազմակերպած և ուղղորդած պաշտոնատար անձանց և ոչ միայն /խորհրդականներ, օգնականներ, մերձավորներ, օլիգարխների հրոսակներ և այլն/ որպես վկա հարցաքննելու վերաբերյալ»։
https://www.facebook.com/alexandr.kochubaev/posts/3379342185496667