Հուլիսի 19-ից 20-ը հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։
Այս մասին տեղեկանցում են ՇՄՆ-ի Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի Facebook-ի էջից։
Սա պայմանավորված է Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ։
Նշվում է, որ հուլիսի 19-ից 21-ն Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը հասնելու է +40․․․+42 աստիճանի։
Ըստ աղբյուրի՝ հուլիսի 22-ից 24-ը հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։