Ազատության տանգո. Աստոր Պիացոլա

Ամենադիտվածներ

,

Աստոր Պիացոլան (1921-1992) արգենտինացի երաժիշտ և կոմպոզիտոր է։ Ապրել և ստեղծագործել է 20-րդ դարի երկրորդ կեսին։ Նա ստեղծել է տանգոյի նոր ճյուղ՝ նուեվո տանգո (nuevo tango), ավանդական տանգոյին ավելացնելով ջազի և դասական երաժշտության տարրեր։

Մանկության տարիներին նա ապրել է Նյու Յորքում, որտեղ էլ 1930 թվականին սկսել է սովորել ակորդեոն նվագել (bandoneon)։ 1932 թվականին գրել է իր առաջին La catinga տանգոն։ Դաշնամուր նվագել սովորել է Սերգեյ Ռախմանինովի աշակերտ՝ Բելլա Վիլդայի մոտ։ 1934 թվականին հանդիպել է Կառլոս Գարդելին (երաժիշտ, դերասան), որը Աստորին հրավիրել էր նվագել իր հետ՝ հերթական շրջագայության ընթացքում։ Նաև Կառլոս Գարդելի հրավերով Պիացոլան նկարահանվել է «Օրը, երբ դու կսիրես ինձ» (El día que me quieras) ֆիլմում 1935 թվականին։

Աստոր Պիացոլան 1950-60-ական թվականներին իրական հեղափոխություն արեց տանգոյի երաժշտության մեջ: Նա համեմեց ավանդական արգենտինյան տանգոն ջազային և դասական երաժշտության էլեմենտներով։ Երկար տարիներ Բուենոս Այրեսում դեռ չէր ընդունվում նրա կողմից արված փոփոխությունները և նորարարությունները, բայց նա միանգամից հաջողություն ունեցավ ԱՄՆ-ում և Եվրոպայում։

Libertango/Լիբերտանգո

Լիբերտանգոն ձայնագրվել և թողարկվել է 1974-ին Միլանում: Լիբերտանգոն նշանակում է ազատության տանգո և այն խորհրդանշում է Պիացոլայի անցումը դասական տանգոյից նոր տանգոյի (տանգո նուեվո): Այն մեծ հեղափոխություն էր թե՛ երաժշտության, թե՛ պարարվեստի մեջ։ Այն նոր շունչ մցրեց տանգոյի աշխարհ և մինչ օրս էլ մնում է շատ արդիական և ժամանակակից։

Soledad/Մենություն

Soledad-ը Պիացոլայի ամենատխուր և առեղծվածային մթնոլորտ ունեցող գործերից է։ Այն վերաբերում է Մարիա դե լա Սոլեդադին, ով հռոմեական կաթոլիկության մեջ հանդիսանում է Հիսուսի մայրը՝ Մարիամը։ Այն լսելիս մարմնով հեշտությամբ կարող է սարսուռ անցնել և կարելի է զգալ անսահման ազատության և մենակ լինելու մեծ հաճույքը։

Oblivion/Մոռացություն

Oblivion-ը գրվել է 1982-ին և օգտագործվել է Մարիո Բելոկչիոյի կինոնկարի սաունդթրեքում ՝ Էնրիխո IV: Ինչպես և բոլոր հիանալի երաժշտական գործերը, Oblivion-ը առաջացնում է էմոցիաների մի բարդ խառնուրդ, որը հնարավոր չէ բառերով հաղորդել։

La muerte del Ángel/Հրեշտակի մահը

Այս գործը ընդգրկված է Պիացոլայի 1993 թվականի Milonga del Ángel պիեսում։  Այն մի հրեշտակի մասին է, որը փորձում է բուժել կոտրված մարդկային ոգիները Բուենոս Այրեսում և վերջում մահանում է պայքարի ընթացքում՝ դանակահարության պատճառով:  Այն կատարյալ կերպով համադրում է մելանխոլիան և լուսավորվածությունը։

Պիացոլան իր կյանքի վերջին տասը տարիների ընթացքում ստեղծել է 300 տանգո, 50 ֆիլմերի համար երաժշտություն, ինչպես նաև երաժշտություն թատերական բեմադրությունների և բալետների համար։

Աննա Մարտիրոսյան

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();