Մադրիդի «Ռեալի» վինգեր Ռոդրիգոն մեկնաբանել է 90-րդ և 91-րդ րոպեներին «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում իր խփած գնդակները:.
«Չեմ կարող բացատրել, թե ինչ է տեղի ունեցել։ Խոսքեր չունեմ։ Սա պարզապես աներևակայելի ու անհավանական է:
Աստված նայեց ինձ և ասաց. «Այսօր քո օրն է»,- Ռոդրիգոյի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական էջը:
«Ռեալը» 2 խաղի արդյունքով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկավ ՉԼ-ի եզրափակիչ: