Asus ընկերությունը ներկայացրել է ExpertBook B9 նոր 14 դյույմանոց նոութբուքներից ամենաթեթևը, որը կռում է ընդամենը 880 գ:
Նոութբուքն ունի 14 դյույմանոց Full HD (1920×1080) էկրան, 12-րդ սերնդի Intel Core պրոցեսոր, ինտեգրված Intel Iris Xe գրաֆիկա, որոնք համակցված են 16 ԳԲ կամ 32 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և SSD դիսկով՝ համապատասխանաբար 1 ՏԲ կամ 2ՏԲ հիշողությամբ։
Նշվում է, որ էկրանը կարելի է թեքել 180 աստիճանով, էկրանը նաև սենսորային է և այս ռեժիմում աշխատելիս այն կարող է ծառայել նաև որպես թվային ստեղնաշար։
Նոութբուքն ունի 66 Վտ/ժ հզորությամբ մարտկոցը, ինչի շնորհիվ այն առանց լիցքավորման կարող է աշխել մինչև 16 ժամ: Այն նաև ունի պաշտպանիչ կափարիչով վեբ-տեսախցիկ, Harman/Kardon բարձրախոսներ, ինչպես նաև աղմուկի նվազեցման խելացի տեխնոլոգիայով բարձրախոսներ։ ExpertBook B9-ը նաև ունի USB Type-A, Thunderbolt, HDMI պորտեր, ինչպես նաև RJ45 (micro-HDMI) և 3,5 մմ ականջակալների միակցիչ։
Asus ExpertBook B9-ի գինը կսկսի 1800 ԱՄՆ դոլարից՝ կախված մոդիֆիկացիայից։ Նորույթն արդեն հասանելի է վաճառքի ամերիկյան շուկայում։
