Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունից հայտնում են, որ Ասկերանի Սղնախ, Մոշխմհատ, Մադաթաշեն և Ջրաղացներ գյուղերից տեղահանված բնակիչների համար Աստղաշենի տարածքում կառուցվող նոր բնակավայրում լայն թափով շարունակվում են շինարարական աշխատանքները։
Ընդհանուր առմամբ, կառուցվելու է 170 առանձնատուն։ Տարածքի կառուցապատման ընդհանուր մակերեսը 523.000քմ է։
Ըստ նախագծի՝ կառուցվող նոր բնակավայրը կունենա համայնքային կենտրոն, որտեղ տեղակայված են լինելու համայնքապետարանը, բուժկետը, 200 հոգու համար նախատեսված համայնքային միջոցառումների սրահ, խաղահրապարակ, մարզադաշտ։
Նոր թաղամասը ️նախատեսվում է ամբողջությամբ շահագործման հանձնել մինչև 2022թ. տարեվերջ:
Ֆինանսավորումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով։
Կապալառուն «Կապավոր» ՍՊ ընկերությունն է։