Մինսկում ընթացող Եվրոպական երկրորդ խաղերում Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ, 48 կգ քաշային Ասյա Լալազարյանը կպայքարի բրոնզե մեդալի համար։
Մեր մարզուհին կիսաեզրափակչում զիջել է Ուկրաինայի ներկայացուցիչ Անաստասյա Նովիկովային և կպայքարի բրոնզե մեդալի համար, որտեղ հայ մարզուհին կմրցի Բելառուսը ներկայացնող Անֆիսա Կապայևայի դեմ։
