fbpx
Աշխարհ

Աթամբաևը հրաժարվել է դատարան ներկայանալ

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հրաժարվել է ներկայանալ դատարան, որտեղ քննվում է նրա դեմ հարուցված գործը: Այդ մասին լրագրողներին հայտնել է պետության նախկին ղեկավարի փաստաբան Սերգեյ Սլեսարյովը:

«Աթամբաևը որոշեց չներկայանալ Բիշքեկի Պերվոմայսկի շրջանի դատարանում նշանակված նախնական լսումներին»,-ասել է նա:

Նշենք, որ Պերվոմայսկի շրջանային դատարանի դիվանատանը, հոկտեմբերի 11-ին նախնական լսումներ են սկսվել 2013 թվականին բանտարկությունից քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևի անօրինական ազատման քրեական գործի շուրջ:

Բացի Աթամբաևից՝ այդ գործով անցնում են ևս մի քանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: Դատարանը Ղրղզստանի նախկին նախագահի ձերբակալման թույլտվություն է տվել առնվազն մինչև հոկտեմբերի 26-ը: Ներկայում Աթամբաևը գտնվում է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի հետաքննչական մեկուսարան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ