fbpx
Էկո

Ճապոնիայի բնակիչները պատրաստվում են թայֆունի մոտենալուն․ խանութներում հաց, ջուր, գազի բալոններ չեն գտնվի

Ճապոնիայի մայրաքաղաքի տարածաշրջանի բնակիչները արդեն պատրաստվում են «Հագիբիս» թայֆունի մոտենալուն. Տոկիոյի խանութների վաճառասեղաններից անհետացել են հացը, ջուրը, արիշտան և գազի բալոնները:

Ճապոնացիները թայֆունի գալուն սկսում են պատրաստվել միայն այն ժամանակ, երբ այն լուրջ սպառնալիքի է վերածվում: Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ «Հագիբիս»-ն ուժով համեմատելի է 1958 թվականի «Իդա» («Կանոգավա») թայֆունի հետ, երբ 1269 մարդ զոհվեց:

Նրանք նշում են, որ Տոկիոն և մայրաքաղաքի տարածաշրջանը թայֆունի ազդեցությունը կզգան հատկապես հոկտեմբերի 12-ին և լույս հոկտեմբերի 13-ի գիշերը: Քամու արագությունը կարող է հասնել վայրկյանում 45 մետրի (ժամում 216 կիլոմետր): Քամու այդ ուժը բավարար է, որպեսզի շրջի բեռնատար ավտոմեքենան և ավելի քան բավարար է, որ տապալի ծառերն ու էլեկտրահաղորդման գծերի հենասյուները:

Երկրի երկու խոշորագույն ավիաընկերություններ արդեն հայտարարել են հոկտեմբերի 12-ին 1190 ավիաչվերթ չեղարկելու մասին: Նույն օրվա առավոտյան կամ ցերեկը կանգ կառնի երկաթուղային ընկերությունների մեծամասնության գնացքների երթևեկությունը՝ հիմնականում Հոնսյու ճապոնական կղզում: Հոկտեմբերի 12-ին թայֆունի պատճառով գնացքների երթևեկության դադարեցման մասին հայտարարել է նաև Տոկիոյի կոմերցիոն մետրոպոլիտենը: Շաբաթ օրը չեղարկվել են պարապմունքները Տոկիոյի դպրոցներում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ