fbpx
Հասարակություն

Աթան գյուղի սողանքը շարունակում է սպառնալ

Որոշ ժամանակ առաջ՝ կառավարության նիստի ժամանակ, մինչ օրակարգային հարցերին անցնելը, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրատապ հայտարարությամբ հանդես եկավ՝ կապված եղանակային տատանումների հետևանքով ստեղծված վիճակի հետ: Նախարարն ասաց, որ մեծացել է սողանքների վտանգը:

«Հեղեղումների վտանգ կա, արդեն ունենք ահազանգ Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղից. Արաքսի ջրերը բարձրացել են, կարող են ծածկել դաշտերը: Երեկ մերոնք նայել են, շատ աշխատանքներ պիտի արվեն: Այս պահին ունենք նաև 6 սողանք: Դրանցից մեկը Լոռվա մարզում է, ակտիվ սողանք է, կարող է լինել անտառային շերտի հոսք դեպի ճանապարհ, արդյունքում մի գյուղի ճանապարհ կարող է փակվել: 6000 տոննա հողի մասին է խոսքը, որը դժվար կլինի մաքրել, այլընտրանքային ճանապարհ էլ կա, բայց անբարեկարգ է: Խոսքը 250 բնակչությամբ Աթան գյուղի մասին է», – ասաց նախարարը:

ԱԻՆ ՓԾ բնակչության պաշտպանության վարչության պետի տեղակալ Տիգրան Գիդաչյանը հայտնեց, թե տարածքը հիմա ի՞նչ վիճակում է.

«Էս պահի դրությամբ սողանքն ակտիվ է, բայց վտանգավոր որևէ երևույթ չի նկատվել: Հիմա նախարարության կողմից մի քանի ուղղությամբ է աշխատանք իրականացվում: Երեկ խորհրդակցություն է տեղի ունեցել՝ մի քանի նախարարությունների մասնակցությամբ, քննարկվել է այլընտրանքային ճանապարհների օգտագործման հարցը: Մինչ դա, զգուշացված են եղել համայնքի ղեկավարները, արգելված նշաններ են տեղադրված, որ տրանսպորտային երթևեկություն չլինի այդ հատվածներում, նախապատրաստվել է կառավարության որոշում, որով կիրականացվի այդ սողանքային մարմնի երկրաֆիզիկական հետազոտություն, որից հետո հնարավոր կլինի արդեն հաշվարկել և համապատասխան ֆինանսավորման դեպքում իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ՝ սողանքը կայունացնելու ուղղությամբ», – ասել է Տիգրան Գիդաչյանը:

Աղբյուրը՝ shantnews.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ