«Աթլետիկոն» կպայքարի մինչև վերջ, դա նրանց ԴՆԹ-ում է. Վալվերդե

Էռնեստո Վալվերդեն մեկնաբանել է Լա Լիգայի 33-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցած «Ալավեսի» հետ խաղը:

«Ալավեսի» նկատմամբ տարած հաղթանակը մեզ մոտեցրեց չեմպիոնական տիտղոսին: Տեսնենք՝ ինչպս կխաղա «Աթլետիկոն»:

Այնքան էլ կարևոր չէ, թե երբ ու որտեղ մենք կնվաճենք տիտղոսը, կարևորը՝ նվաճենք այն, չէ՞ որ դա Իսպանիայում անելն այնքան էլ հեշտ չէ: «Աթլետիկոն» կպայքարի մինչև վերջ, դա նրանց ԴՆԹ-ում է:

Մեսսիի դաշտ դուրս գալը 2:0 հաշվի ժամանա՞կ. դեռ ընդմիջմանն էինք մենք որոշել, որ նա դաշտ դուրս կգա, քանի որ հաշիվը ոչ-ոքի էր: Այսօր նա մի փոքր հանգստացավ ու դաշտ դուրս եկավ երկրորդ կեսում»,- Վալվերդեի խոսքերն է փոխանցում Marca-ն:

Ամենաթարմ