fbpx
Աշխարհ

Կիմ Չեն Ընը Ռուսաստանում է

Ռուսական լրատվամիջոցները հրապարակել են տեսանյութ, որտեղ երևում է հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընի զրահապատ գնացքի ժամանումը Պրիմորյեի երկրամաս` սահմանային Խասան կայարան:

Դիմավորման արարողությունից հետո նա այցելել է Ռուս-կորեական բարեկամության տուն, որը կրում է իր հոր` Կիմ Իր Սենի անունը:

Ինչպես տեղեկացրել էինք, ապրիլի 25-ին Վլադիվոստոկում կկայանա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հանդիպումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ