Սպորտ

Աթլետիկը լիգայի ամենաուժեղ թիմն է․ Չավի

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը խոսել է Լա լիգայի 27-րդ տուրում Բիլբաոյի «Աթլետիկի» հետ սպասվող խաղի մասին։

«Նրանք առաջնության ամենաուժեղ թիմն են, նրանք հաղթում են 3:0 հաշվով և շարունակում են ճնշում գործադրել: Նրանք ունեն էներգիա, ռիթմ, և դա Վալվերդեի շնորհիվ է։ Վալվերդեն հիանալի մարզիչ է, ինչն արդեն ապացուցել է։ Մենք լավ ենք պատրաստվել այս շաբաթվա ընթացքում։ Եթե ​​հաղթենք, մեծ քայլ կանենք առաջ»,- մարզչի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Թիմերի միջև հանդիպումը կկայանա մարտի 3-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:55-ին:

«Բարսան» 57 միավորով երրորդն է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում: «Աթլետիկն» ունի 49 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ