Marca-ի հաղորդմամբ` «Արսենալի» պաշտպան Հեկտոր Բելերինը կարիերան հնարավոր է շարունակի Իսպանիայում։ «Արսենալի» հետ Բելերինի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ավարտվում է 2023 թվականին:
25-ամյա պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Աթլետիկոն» և «Սևիլան»:
Նշենք՝ մինչ այս հայտնի էր, որ Բելերինին իր կազմում է ցանկանում տեսնել նաև «Ինտերը»: