«Աթլետիկոյի» մեղադրանքներին է արձագանքել «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն:
«Հեշտ չստացվեց Գրիզմանի տրանսֆերը։ Մենք շատ ուրախ ենք, որ նա որոշել է տեղափոխվել «Բարսելոնա»։ Ես շփվել եմ «Աթլետիկոյի”» ներկայացուցիչների հետ։ Հասկանում եմ, նրանք պաշտպանում են իրենց շահերը, բայց չեմ կարծում, որ իրենց համար դրական արդյունքի կհասնեն։
Մենք կապվեցինք Գրիզմանի շրջապատի հետ մայիսին։ Մարտին և ապրիլին ոչ մի բանակցություն չի եղել»,- Բարտոմեուի խոսքերը փոխանցում է El Chiringuito TV-ին:
Նշենք, որ «Աթլետիկոն» պնդում է, որ «Բարսելոնան» պետք է վճարի իրենց ևս 80 միլիոն եվրո, քանի որ Գրիզմանի հետ համաձայնագիր են ստորագրել մինչև հուլիսի 1-ը, երբ հրաժարագինը դեռևս 200 միլիոն եվրո էր: